Articles

Affichage des articles du mai, 2024

Վերջին իրադարձությունների մասին Հայաստանում

Image
  Սկսած մայիսի 9-ց, Հայաստանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր շարժումը։ Ընդդիմադիր շարժումը գլխավորել է նոր առաջնորդ՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը: Իրավիճակ է ստեղծվել, որ ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը միմյանց դեմ կտրուկ գործողությունների չեն գնում, դա նշանակում է մի բան՝ այս ուժերը ընդունակ չեն լուծում գտնել երկրի ստեղծված ծանր իրավիճակին։ Ոչ գերբնական ուժերը և ոչ էլ աղոթքները չեն կարող փոխել այս իրավիճակը։ Աշխատավոր զանգվածները ունեն հիշողություն և չեն կարող հետևել  արդեն  վարկաբեկ վ ած անձնավորություններին, որոնք վաղուց նստած են ժողովրդի ուսերին։ Որովհետև այդ անձնավորությունները, ինչպես միշտ, կշարունակեն պաշտպանել միայն իրենց զուտ շահերը որոնք հակասում են ժողովրդի ընդհանուր շահերին։ Դրան ապացույց Հայաստանի քաղաքական դաշտի վերջի 30 տարվա պատմությունն է, որը դավադրությունների, խաբեության, ազդեցության ոլորտների բաժանման, ամուր դրամապանակի ձգտման և իշխանության համար ստոր պայքարի պատմություն է, որը դարձրեց Հայաստանը կիսագաղութ։ Որ Նիկոլ...

Ահաբեկչություն Մոսկվայում

Image
  Մարտի 22-ին, ահաբեկչություն է իրականացվել մերձմոսկովյան Crocus City Hal համերգասրահում։ Զոհվել է 133 մարդ և ավելի քան 100 վիրավորվել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն - Խորասան» կազմակերպությունը։ Օգտակար կլինի հիշել, որ ԿՀՎ-ն և իմպերիալիստական ​​երկրների այլ գաղտնի ծառայությունները եղել են իսլամիստական ​​ահաբեկչության ճարտարապետները։ Սառը պատերազմի համատեքստում, մարքսիզմի և Խորհրդային Միության դեմ իր պայքարի ժամանակ, ԱՄՆ-ի ռազմավարությունը կառուցեց այդ խայտառակ դաշինքի հիմքերը ԿՀՎ և «միջազգային ջիհադի» տարբերակների միջև: 1950-ականներից սկսած Միացյալ Նահանգները աջակցում էր «Մուսուլման եղբայրներին» որպես պոտենցիալ դաշնակիցներ՝ ընդդեմ Նասերի և Մերձավոր Արևելքում կոմունիստական ​​կամ սոցիալիստական ​​ռեժիմների հաստատմանը: 1980-ականներին՝ Աֆղանստանի պատերազմի ժամանակ, ԱՄՆ և Սաուդյան Արաբիան մղեցին մահմեդական աշխարհի կրոնական առաջնորդներին ջիհադ հայտարարել անհավատների դեմ և խրախուսել պայքար ոչ միայն քաղաքական, այլ կրոնական սկզբունքների համար: Խորհրդայի...

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է:

Image
  Սկսած 19-րդ դարից,աշխատավոր կանանց պայքարը որը սկսվեց կապիտալիստական երկրներում «Հավասար վարձատրություն հավասար աշխատանքի դիմաց» կարգախոսով՝ դեռ մնում է արդիական ամբողջ աշխարհի համար։ Սոցիալիստ կանանց երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ՝ 1910 թվականին, Կոպենհագենում, Կլարա Ցետկինը կոչ է անում «բոլոր երկրների սոցիալիստ կանանց» ամեն տարի կազմակերպել Կանանց միջազգային օր։ Խորհրդային Միությունն առաջին երկիրն էր, որը մարտի 8-ը պաշտոնապես հռչակեց պետական տոն ։ Ներկա կապիտալիստական ճգնաժամի և ռեակցիոն ուժերի աճի ընթացքում, համաշխարհային մասշտաբով ընդգծվում են ճնշման երևույթները, որի զոհերից ամենախոցելիները՝ դա աշխատավոր դասակարգի կանայք են։ Իսկ այսպես կոչված «զարգացած» երկրներում, պետական ծախսերի սահմանափակումները զգալիորեն դժվարացնում են կանանց վիճակը, որոնք են օրինակ՝ միայնակ մայրերին տրամադրվող որոշակի օգնությունների վերացումը, սոցիալական հարմարությունների, մանկապարտեզների անբավարարությունը և ծննդատների փակումը: Սա նաև ուղեկցվում է 70-ականներին կանանց շահած իրավունքները հարցը կասկա...

Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանում

Image
  Վերջին շրջանում սոցցանցերի հայկական տիրույթում բուռն քննարկում են առաջացրել Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների թվի ավելացման մասին լուրերը: Դիտարկենք մի քանի թվեր՝ Հայաստանում ծնելիության աճը այսօր բացասական է։ Միգրանտների արտահոսքը վերջին 10 ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 18 հազար մարդ, որոնցից 9 500-ը եկած ռուսներն եին։ Մեկնել են երկիրը նաև 25 000 Հայաստանի քաղաքացիներ։ Ավելի քան 14 000 Հնդկաստանի քաղաքացիներ եկել են Հայաստան փոխարինելու հեռացած հայերին և ռուսներին։ Հնդկաստանցիները Հայաստանում կատարում են հիմնականում ցածր աշխատանքներ՝ շինարարությունում որպես բանվոր, իսկ ծառայությունների, սպասարկման ոլորտում բեռնակրի, մաքրողի գործեր են անում։ Սոցիալական նոր խավ ստեղծելու այս փորձը, որոնց վիճակը շատ ավելի դժվար կլինի, քան տեղի աշխատավորների վիճակը, շատ է նման արևմտյան բուրժուական ժողովրդավարությունների մոդելին։ Եթե սկզբնական շրջանում նրանք օգտագործվում են որպես էժան աշխատուժ, հետագայում նրանց կդարձնեն երկրի բոլոր չարիքների աղբյուր։ Այս մեթոդն օգնում է իշխող դասակարգին շեղ...

Հակամարտություն Էսսեկիբոյի տարածքի շուրջ

Image
  2023 թվականի դեկտեմբերի 3-ին Վենեսուելայում կայացած հանրաքվեն մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում։ Աշխարհն արթնացավ և հիշեց ոչ միայն Գայանանի նման երկրի գոյության մասին, այլև նրա և Վենեսուելայի միջև երկարատև հակամարտությունը։ Հակամարտություն Էսսեկիբոյի տարածքի շուրջ։ Հակամարտության պատմությունը սկսվում է գաղութատիրության դարաշրջանից՝ 19-րդ դարի առաջին քառորդում Վենեսուելան դարձավ Իսպանիայից անկախ հանրապետություն։ Շուտով ձևավորվեց Բրիտանական Գվիանայի գաղութը, բայց նրա արևմտյան սահմանը չսահմանազատվեց։ Այստեղից էլ ծագում է Վենեսուելայի և Բրիտանիայի, իսկ 1966 թվականից հետո Վենեսուելայի և անկախ Գայանայի միջև վեճը։ Վեճ, որտեղ որոշումները հիմնականում կայացվում էին ի օգուտ Բրիտանիայի։ 2015 թվականին ամերիկյան ExxonMobil կորպորացիան Էսսեկիբո տարածաշրջանի մայրցամաքային ծանծաղուտում հայտնաբերել է նավթի մեծ հանքավայրեր։ Որից հետո, Գայանան սկսեց հանքարդյունաբերության թույլտվություններ տրամադրել արտասահմանյան կորպորացիաներին: Բացի ExxonMobil-ից, նավթագազային նախագծեր սկսեցին իրականացնել նաև ուրիշ ա...

Կապիտալի և Բնության հակասությունը

Image
  Իսլանդացի երգչուհի Բյորկը այժմ երգ է ներկայացնում իսպանական աստղ Ռոզալիայի հետ՝ պայքարելու սաղմոնի ինտենսիվ աճեցման դեմ։ Անցած մայիս ամսին զեկույց է հրապարակվել բաց ծովի մեջ ձկնաբուծարանների վերաբերյալ : Մենք չգիտեինք, թե ինչ է իրականում այս ձկնաբուծությունը, ինչ սարսափելի պայմաններում են ապրում այդ ձկները, ասում է երգչուհին։ Նրանք աճեցվում են երեք անգամ ավելի արագ, քան բնական ցիկլը, նրանցից 60%-ը այլանդակված է, որոնց մաշկը ընկնում է, և նրանցից 20%-ը մահանում է ցանցերի մեջ: Նրանք լողում են իրենց արտաթորանքների մեջ, նրանց վրա հաճախ միջատների համաճարակ է հայտնվում և այլ տարբեր հիվանդություններ, որոնց դեմ նրանց բուժում են հակաբիոտիկներով և երբեմն նաև թունավոր արտադրանքներով։ Սա ոչ միայն լուրջ ազդեցություն է ունենում ձկների վրա, այլև ֆյորդների շրջակա միջավայրի ողջ կյանքի վրա։ Բնապահպաններն իրենց մանր բուրժուական բնույթով չեն կարող հասկանալ Կապիտալի և Բնության հակասությունը։ Անցյալի դասերը քաղած կապիտալիստական ​​համակարգը, միլիոնավոր աշխատավորների դժգոհությունից խուսափելու համար պետք ...