"Զվարթնոց" օդանավակայանը և կապիտալիստական Հայաստանը
Խորհրդային Միության փլուզումից հետո որոշ հանրապետություններում, մի շարք պատճառներով, հաստատվեց պետական կապիտալիզմի ձևը (Ադրբեջան, Բելառուս, Թուրքմենստան և այլն), իսկ մյուս հանրապետություններում ՝ մասնավոր կապիտալիզմի ձևը ( Վրաստան, Մոլդովա, Լիտվա և այլն): Ցավոք, Հայաստանի իշխող դասը նախընտրեց մասնավոր կապիտալիզմի ձևը, ինչը հանգեցրեց հանրապետության էլ ավելի ծանր տնտեսական վիճակի: Հարցի էությունն այն է, որ պետական կապիտալիզմի ժամանակ, պետությունն ունի կարևոր տնտեսական դեր ։ Պետությանը, ոչ միայն պատկանում են բնական հարստությունները, տնտեսության որևէ ճյուղ կամ խոշոր ձեռնարկությունները, այլ պետությունն իր պետական ընկերությունների միջոցով մասնակցում է տնտեսական գործունեության մեջ (նավթային ընկերություն, ավիաընկերություն, կապ, տրանսպորտ, էներգետիկա, մետոլուրգիա, ռազմաարդյունաբերական համալիր, մեքենաշինություն և այլն) ։ Գործի (բիզնեսի, ռազմավարական կարեւոր ձեռնարկությունների ոլորտներում) եւ պետության միջեւ միջնորդ չկա, մասնավոր ընկերության տեսքով, եւ հիմնական շահույթը ուղղակիորեն գնո...