"Զվարթնոց" օդանավակայանը և կապիտալիստական Հայաստանը
Խորհրդային Միության փլուզումից հետո որոշ հանրապետություններում, մի շարք պատճառներով, հաստատվեց պետական կապիտալիզմի ձևը (Ադրբեջան, Բելառուս, Թուրքմենստան և այլն), իսկ մյուս հանրապետություններում ՝ մասնավոր կապիտալիզմի ձևը ( Վրաստան, Մոլդովա, Լիտվա և այլն): Ցավոք, Հայաստանի իշխող դասը նախընտրեց մասնավոր կապիտալիզմի ձևը, ինչը հանգեցրեց հանրապետության էլ ավելի ծանր տնտեսական վիճակի:
Հարցի էությունն այն է, որ պետական կապիտալիզմի ժամանակ, պետությունն ունի կարևոր տնտեսական դեր ։ Պետությանը, ոչ միայն պատկանում են բնական հարստությունները, տնտեսության որևէ ճյուղ կամ խոշոր ձեռնարկությունները, այլ պետությունն իր պետական ընկերությունների միջոցով մասնակցում է տնտեսական գործունեության մեջ (նավթային ընկերություն, ավիաընկերություն, կապ, տրանսպորտ, էներգետիկա, մետոլուրգիա, ռազմաարդյունաբերական համալիր, մեքենաշինություն և այլն) ։ Գործի (բիզնեսի, ռազմավարական կարեւոր ձեռնարկությունների ոլորտներում) եւ պետության միջեւ միջնորդ չկա, մասնավոր ընկերության տեսքով, եւ հիմնական շահույթը ուղղակիորեն գնում է պետական բյուջե: Պետությունը աշխատատեղեր է ստեղծում և զարգացնում այն ոլորտները , որոնք ի զորու չեն տեղական մասնավոր ընկերությունները: Եվ բոլորովին այլ բան է մասնավոր կապիտալիզմի ձևը, որտեղ պետության դերը տնտեսության մեջ զրոյի է հասցվում։ Պետությունը գործնականում հեռացված է տնտեսական կյանքից, ամեն ինչ մասնավոր ընկերությունների ձեռքում է։ Պետությունը կարող է ունենալ բնական ռեսուրսներ, օրինակ՝ ոսկու հանքաքարեր, բայց ոսկու արդյունահանումը կլինի մասնավոր ընկերության ձեռքում, պետությունը կարող է ունենալ օդանավակայաններ, բայց օդանավակայանի կառավարումը կլինի նաև մասնավոր ընկերությունների ձեռքում և այլն։ Այսինքն՝ բիզնեսի և պետության միջև կա միջնորդ՝ մասնավոր ընկերության տեսքով, որն իր գրպանն է դնում հիմնական շահույթը, իսկ պետբյուջեն ստանում է միայն լումաներ։
Եթե համեմատենք նախկին Խորհրդային Միության հանրապետությունների տնտեսությունները, արդյունաբերական ցուցանիշները, ապա այն հանրապետությունները, որոնցում գերակշռում է պետական կապիտալիզմի ձևը, ավելի արդյունավետ են դարձել, քան այն հանրապետությունները, որոնցում հաստատվել է մասնավոր կապիտալիզմի ձևը:
Այս թեմայի հետ կապված ՝ տեղին է հիշել "Զվարթնոց" օդանավակայանի հետ կապված մի պատմություն, երբ 2001 թվականին Հայաստանի իշխանությունը "Զվարթնոց" օդանավակայանը կոնցեսիոն պայմանագրի հիման վրա, որոշեց 30 տարով հանձնել մասնավոր ընկերության կառավարմանը:
Այս պատմության մասին ավելի մանրամասն գրում է Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն (1998- 2008) իր ինքնակենսագրական գրքում ՝ "Կյանք և ազատություն": Իր գրքում նախագահ Ռ.Քոչարյանը նկարագրում է օդանավակայանի հետ կապված ընդհանուր իրավիճակը, այն պատճառները ու դրդապատճառները, որոնք ազդել են մասնավոր ընկերության կառավարմանը հանձնելու որոշման կայացման վրա: Գիրքը ամբողջությամբ մեջբերելու իմաստ չկա, ուստի հակիրճ ներկայացնենք որոշ մտքեր և գործողության տրամաբանությունը:
Եվ այսպես, Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանը սկսում է նրանից, որ պետությանը պատկանող "Զվարթնոց" օդանավակայանը 1990-ականներից սկսած շատ խնդիրներ ուներ (օդանավակայանի շենքը փոքր էր, հարմարեցված չէր միջազգային օդանավակայանի գործառույթին, վատ թռիչքուղի էր, մաքսավորները, ստանալով փոքր աշխատավարձ, փորփրում էին իրերը ՝ կողոպտում ուղեւորներին, օդանավակայանի դիմացի ավտոկայանատեղին կառավարվում էր մաֆիայի կողմից, ամենուր խառնաշփոթ էր և կոռուպցիա, արտասահմանյան ավիաընկերություններն չէին ցանկանում թռչել Հայաստան ՝ օդանավակայանի ծառայությունների սպասարկման անընդունելի ցածր մակարդակի եւ սաբոտաժի պատճառով, քաղաքացիական ավիացիայի վարչությունը, որը ղեկավարում էր օդանավակայանը եւ պետական ավիաընկերությունը, "Հայկական ավիաուղիները" թույլ չէին տալիս հավասար պայմաններ ստեղծել մյուս ավիափոխադրողների համար, իշխանության ՝ ինչ-որ բան փոխելու փորձերը ձախողվում էին):
Դրանից հետո նախագահ Ռ. Քոչարյանը գրում է որ նրա առջև դրված էին լայնածավալ խնդիրներ,թե ինչպես արմատախիլ անել օդանավակայանում տիրող խառնաշփոթն ու անօրինականությունը, ինչպես կառուցել նոր օդանավակայան, որտեղ գտնել գումար, ինչպես կառուցել օդանավակայանի կառավարումը: Առաջին իսկ օրերից, ըստ Ռ.Քոչարյանի, նա հասկանում էր, որ պետությունն ինքը ի վիճակի չէ գլուխ հանել այդ ամենից ։ Եվ քանի որ խնդիրների լուծումը մի բան էր հուշում, նախագահ Ռ.Քոչարյանը որոշում կայացրեց օդանավակայանը կոնցեսիայի հանձնել մասնավոր ընկերությանը։
Ինչպես ճիշտ հասկանալ Ռ. Քոչարյանի ասածները, կամ դա մանկական հեքիաթներ են, որպեսզի ինչ-որ կերպ հիմնավորվի օդանավակայանը մասնավորի ձեռքը հանձնելու նախապես ծրագրված պայմանավորվածությունները, կամ դա հակապետական որոշում է, որը պետությանը զրկում է եկամտաբեր գործից: Ամեն դեպքում, այս փոքրիկ օրինակով բացահայտվում է այն հսկայական էությունը, թե ինչ է իրենից ներկայացնում "Հայաստանի Հանրապետություն" կոչվող պետությունը: Մի "Չմո" պետություն, որն ի վիճակի չէ տարրական խնդիրներ լուծել ՝ կարգի բերել օդանավակայանի աշխատանքը ։ Եթե պետությունն ի վիճակի չէ կարգի բերել օդանավակայանի պարզ աշխատանքը, ապա միանգամայն ակնհայտ է դառնում, որ այդ պետությունն ընդհանրապես ընդունակ չէ ավելի լուրջ խնդիրներ լուծելու, և ինչպես պատմական փորձը ցույց տվեց այդպես էլ ստացվեց, Հայաստանը չկարողացավ լուծել ոչ երկրաշարժի գոտու խնդիրը և ոչ էլ Արցախի հարցը։
Հաջորդ հարցն այն է, որ երբ կապիտալիստական որևէ երկիր չունի բավարար գումար, ապա այն, որպես կանոն, դիմում է իր պապաին ՝ ԱՄՆ- ին, և պապան ԱՄՀ-ի միջոցով վարկեր է հատկացնում ։ Կա մեկ այլ միջոց ՝ միջպետական վարկ խնդրել մեկ այլ երկրից, օրինակ ՝ Ռուսաստանից։ Տարօրինակ է, որ կապիտալիստական Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չգիտի, թե որտեղից գումար վերցնի նոր օդանավակայանի կառուցման համար, ընդ որում ՝ 30 տարի շարունակ Հայաստանի ծակ պետբյուջեի դեֆիցիտը ծածկվում է Արեւմուտքի վարկերով։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ "Զվարթնոց" օդանավակայանի բեռնային տերմինալը նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի օրոք կառուցվել է հենց Արևմուտքի վարկերով ։
Հասկանալի է, որ օդանավակայանի կառավարումը միանշանակ եկամտաբեր գործ է, եթե եկամտաբեր չլիներ, ոչ մի մասնավոր ընկերություն, ոչ մի կապիտալիստ չէր զբաղվի այդ գործով։ Եվ ահա, իր որոշմամբ նախագահ Ռ.Քոչարյանը եկամտաբեր գործը հանձնում է մասնավոր ընկերության ձեռքը ՝ դրանով իսկ պետությանը թողնելով մանրուքներ հարկերի տեսքով ։ Մասնավոր ընկերությունը, այս շահույթից, ծածկում է իր վարկերի տոկոսները արևմտյան բանկերին, ծածկում է իր ծախսերը, աշխատավարձերը ու հարկերը, իսկ մնացած ամեն ինչ գնում է ընկերության սեփականատիրոջ հաշիվներին արևմտյան բանկերում: Այսինքն ՝ Հայաստանի կապիտալը Հայաստանում աշխատելու փոխարեն սկսում է աշխատել Արևմուտքի շահերին ։ Ըստ այդմ, միանգամայն տրամաբանական է որ հաջորդ նախագահը նույն կերպ կերգի Քոչարյանի երգը, որ պետությունը փող չունի....
Հիմա շատ են գովազդում "Զվարթնոց" օդանավակայանի մասնավոր ընկերության կառավարումը, թե տեսեք, ինչ ժամանակակից, ֆունկցիոնալ, գեղեցիկ և կոռուպցիայից մաքուր օդանավակայան է, որն օգնել է ներգրավել բազմաթիվ նոր արտասահմանյան ավիաընկերությունների: Սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, բազմաթիվ մասնագետներ, ավիաընկերության փորձառու ղեկավարներ բազմիցս ասել են, թե ինչպես է մասնավոր ընկերության մենաշնորհը ավիացիոն ոլորտում, իր գնային քաղաքականությամբ "սպանում" տեղական ավիաընկերություններին, օդանավերի սպասարկման համար օդանավակայանի վճարներն այնքան բարձր են, որ դա հանգեցնում է ավիատոմսերի թանկացման և ավիաընկերության հեռանալուն ։ Արդյունքում "Զվարթնոց" օդանավակայանը մեծամասամբ դատարկ է ինքնաթիռներից, իսկ բնակիչների մեծ մասը նախընտրում է թռչել Վրաստանի օդանավակայաններով, քանի որ այնտեղ ավելի էժան ու շահավետ է:
Չի կարելի լռել նաև պատմական հուշարձանների նկատմամբ Հայաստանի կառավարության այն բարբարոսական քաղաքականության մասին։ Խոսքը խորհրդային տարիներին կառուցված "Զվարթնոց" օդանավակայանի շենքի մասին է, որը Հայաստանի ամենագեղեցիկ ճարտարապետական նվաճումներից մեկն է: Նախքան "Զվարթնոց" օդանավակայանը մասնավորի ձեռքը հանձնելը, պետությունը կարող էր մասնավոր ընկերությունից պահանջել շենքի պահպանությունը, օրինակ ՝ Հայաստանի ավիացիայի թանգարանի տեսքով, սակայն Հայաստանի իշխանությունները թքած ունեին այդ ամենի վրա: Մասնավոր ընկերությունը բոլորի աչքի առաջ քանդում է "Զվարթնոց " օդանավակայանի պատմական շենքը, և ոչ ոք չի համարձակվում ծպտուն հանել:
Այն ժամանակ Ռ.Քոչարյանի կայացրած տնտեսական որոշումները տարօրինակ կերպով շարունակում են գործել նրա ընդդիմախոս Փաշինյանի օրոք, թվում է, թե "ընդդիմությունը" եկավ իշխանության և պետք է ամեն ինչ փոխվի, սակայն ամեն ինչ մնում է նախկինի պես։ Սա խոսում է նրա մասին, որ Ռ. Քոչարյանը, Փաշինյանը և մյուսները նախ և առաջ մասնավոր կապիտալիզմի կողմնակիցներ են, ըստ նրանց ՝ պետությունը չպետք է զբաղվի տնտեսությամբ, ուստի ամեն ինչ այնպես է, ինչպես կա:




Commentaires
Enregistrer un commentaire