Վերջին իրադարձությունների մասին Հայաստանում
Սկսած մայիսի 9-ց, Հայաստանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր շարժումը։ Ընդդիմադիր շարժումը գլխավորել է նոր առաջնորդ՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը:
Իրավիճակ է ստեղծվել, որ ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը միմյանց դեմ կտրուկ գործողությունների չեն գնում, դա նշանակում է մի բան՝ այս ուժերը ընդունակ չեն լուծում գտնել երկրի ստեղծված ծանր իրավիճակին։
Ոչ գերբնական ուժերը և ոչ էլ աղոթքները չեն կարող փոխել այս իրավիճակը։ Աշխատավոր զանգվածները ունեն հիշողություն և չեն կարող հետևել արդեն վարկաբեկված անձնավորություններին, որոնք վաղուց նստած են ժողովրդի ուսերին։ Որովհետև այդ անձնավորությունները, ինչպես միշտ, կշարունակեն պաշտպանել միայն իրենց զուտ շահերը որոնք հակասում են ժողովրդի ընդհանուր շահերին։
Դրան ապացույց Հայաստանի քաղաքական դաշտի վերջի 30 տարվա պատմությունն է, որը դավադրությունների, խաբեության, ազդեցության ոլորտների բաժանման, ամուր դրամապանակի ձգտման և իշխանության համար ստոր պայքարի պատմություն է, որը դարձրեց Հայաստանը կիսագաղութ։
Որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, դա ոչ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել։ Իրենց վարկաբեկած ուժերը և հատկապես ազգամոլները, ինչպես երկրի առաջին հանրապետության կառավարիչները հայ ժողովրդին կմղեն դեպի հայրենիքի կորուստ և կործանում։ Այդ պատճառով, ժողովրդական ցասումը պետք է առաջնորդեն միայն առաջադեմ ուժերը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները և նրա եվրոպական վասալներն այլևս չունեն հեգեմոնիա։ Ուժերի հարաբերակցությունը փոխվում է և շատ երկրներ, հատկապես ԲՐԻԿՍ խմբի երկրները, փորձում են հակադարձել հին արևմտյան իմպերիալիզմին։ Աշխարհաքաղաքական առճակատում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որտեղ բաժանարար գիծը անցնում է նաև մեր տարածաշրջանով, մեր ազգի համար կարևոր է այս առաջին շրջանում, ճիշտ դաշնակցի ընտրությունը։ Բայց միայն քաղաքական և տնտեսական համակարգի արմատական փոփոխությունը, այն է՝ սոցիալիզմի վերակառուցումը Հայաստանում, որը մեր ժողովրդին կբերի բարգավաճում և մեր երկիրը կվերածի հզոր երկրի։

Commentaires
Enregistrer un commentaire