Articles

Affichage des articles du juillet, 2024

Ձախերի հաղթանակը Ֆրանսիայում

Image
   Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ հաղթանակ է տարել ձախակողմյան «Նոր Ժողովրդական ճակատ»-ը։ Ի՞նչ եզրակացություններ և դասեր կարելի է քաղել այս արդյունքներից:    Կապիտալիզմի համակարգային այս սուր ճգնաժամի և միջազգային ասպարեզում արևմուտքի հեգեմոնիայի կորստի ֆոնին, Եվրախորհրդարանի ընտրություններում պարտության պատրվակով, հունիսի 9-ին Էմանուել Մակրոնը ցրեց Ազգային Ժողովը, հայտարարելով Ազգային ժողովի նոր ընտրություններ, որոնց արդյունքները պարզ դարձան երեկ՝ հուլիսի 7-ին։    Իրականում ֆրանսիացիների մեծամասնության առօրյան դառնում է անտանելի, և մոտակա աշնան-ձմեռվա պայմաններում եկող նոր դժվարությունները կարող են վերածվել զանգվածային ապստամբության։ Այսպիսով, քաղաքական պատասխանատվություն չկրելու համար, Մակրոնի  և նրա   հետևում  կանգնած  ֆրանսիացի կապիտալիստների առաջին ընտրությունը ընկավ պոպուլիստական ​​«Ազգային հանրահավաք» կուսակցության վրա, որն իրավացիորեն ցույց էր տալիս իշխանության կեղծավորությունը...