Ձախերի հաղթանակը Ֆրանսիայում


 

🇫🇷 Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով՝ հաղթանակ է տարել ձախակողմյան «Նոր Ժողովրդական ճակատ»-ը։ Ի՞նչ եզրակացություններ և դասեր կարելի է քաղել այս արդյունքներից:

 

📌 Կապիտալիզմի համակարգային այս սուր ճգնաժամի և միջազգային ասպարեզում արևմուտքի հեգեմոնիայի կորստի ֆոնին, Եվրախորհրդարանի ընտրություններում պարտության պատրվակով, հունիսի 9-ին Էմանուել Մակրոնը ցրեց Ազգային Ժողովը, հայտարարելով Ազգային ժողովի նոր ընտրություններ, որոնց արդյունքները պարզ դարձան երեկ՝ հուլիսի 7-ին։

 

📌 Իրականում ֆրանսիացիների մեծամասնության առօրյան դառնում է անտանելի, և մոտակա աշնան-ձմեռվա պայմաններում եկող նոր դժվարությունները կարող են վերածվել զանգվածային ապստամբության։ Այսպիսով, քաղաքական պատասխանատվություն չկրելու համար, Մակրոնի և նրա հետևում կանգնած ֆրանսիացի կապիտալիստների առաջին ընտրությունը ընկավ պոպուլիստական ​​«Ազգային հանրահավաք» կուսակցության վրա, որն իրավացիորեն ցույց էր տալիս իշխանության կեղծավորությունը, ֆրանսիացիների առօրյա դժվարությունները, բայց առանց իրական լուծումներ բերելով ՝ պառակտելով բնակչությանը և ստեղծելով ատելություն: Այդ կուսակցությունը ի վիճակի չէ գտնել տնտեսական խնդիրների լուծումը, քանի որ չի կարող մատնանշել խնդրի  հիմնական աղբյուրի վրա, որը կապիտալիստական ​​համակարգն է, որովհետև նա ինքը հանդիսանում է քաղաքական խաղի բաղկացուցիչ մաս։ Սա էր Մակրոնի հաշվարկը.

 

📌 Այս ամենը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի ձախերին հաջողվեց համախմբվել մի շաբաթվա ընթացքում "Նոր Ժողովրդական Ճակատ" անվան տակ և առաջարկել Ֆրանսիացիներին կառուցել պատնեշ Մարին Լը Պենի «Ազգային հանրահավաքի» դեմ։ Չպետք է մոռանալ, որ «Ազգային հանրահավաք» կուսակցության հիմնադիրները եղել են Երկրորդ Համաշխարհային Պատերազմի  գերմանական օկուպացիայի ժամանակաշրջանի կոլաբորացիոնիստներ, ոմանք Waffen SS-ի անդամներ, մյուսները՝ Ալժիրի պատերազմի ռազմական հանցագործներ։ Չնայած այն հանգամանքին, որ այս կուսակցությունը մեծ հանրաճանաչություն է վայելում բնիկ ֆրանսիացիների մոտ, և որն արդեն ինտեգրվել է բուրժուական ժողովրդավարության քաղաքական լանդշաֆտին, այն շարունակում է մնալ այլատյաց, ռասիստական ​​և ֆաշիստական ​​կուսակցություն:


📌Հասկանալի է որ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորած "Նոր Ժողովրդական Ճակատը" հեղափոխություն չի անի Ֆրանսիայում, բայց նրանց որոշ առաջարկները մնում են շատ հետաքրքիր աշխատավորների համար. 

- Աշխատավարձերի և թոշակների բարձրացում

- Առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, էներգիայի և վառելիքի գների արգելափակում

- Մակրոնի կենսաթոշակային ռեֆորմաի չեղարկում (վերադառձ դեպի թոշակ 60 տարեկան հասակից

- Վերականգնել ամբողջովին անվճար կրթությունը և վերակառուցել պետական ​​հիվանդանոցը

- Վերականգնել մեծահարուստների հարստության վրա հարկը և այլն: 


Հիմա հարց է մնում ՝ այս «Ժողովրդական Նոր Ճակատը», չունենալով բացարձակ մեծամասնություն Ազգային Ժողովում, կկարողանա՞ արդյոք կառավարություն ձևավորել, իր ծրագիրն իրականացնելու համար, թե՞ Ֆրանսիայի կապիտալիստական  ուժերը այնքան հզոր են, որ իրավիճակը կմնա փակուղի մեջ։ 

Commentaires

Posts les plus consultés de ce blog

Սիոնիզմ և Պանթուրքիզմ

Վերջին իրադարձությունների մասին Հայաստանում

Իրավիճակը Բոլիվիայում և ինչու՞ է այնտեղ հեղաշրջման փորձ կատարվել