Իրավիճակը Բոլիվիայում և ինչու՞ է այնտեղ հեղաշրջման փորձ կատարվել

 



Չորեքշաբթի օրը, հունիսի 27-ն, Բոլիվիայում պետական ​​հեղաշրջման անհաջող փորձ է կատարվել ԱՄՆ-ի կողմից աջակցվող գեներալ Խուան Խոսե Զունիգայի կողմից։  

 Բոլիվիայի ձախակողմյան նախագահ Լուիս Արսեի (Շարժում Դեպի Սոցիալիզմ) դեմ ուղղված այս հեղաշրջման փորձը կասեցվել է: 


 Երկու շաբաթ առաջ Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հանդիպում ունեցավ նախագահ Պուտինի հետ, որտեղ երկու առաջնորդներն ամրապնդեցին իրենց գործընկերությունը:  


 Բոլիվիան ունի լիթիումի (էլեկտրական մարտկոցների արտադրության հիմնական ռեսուրս) աշխարհում ամենամեծ պաշարները՝ 21 մլն տոննայով հաշվարկված քանակով։ Երկրորդ և երրորդ տեղերում են Արգենտինան և Չիլին

 Լիթիումը հիմնական բնական ռեսուրսն է, որն արդեն փոխարինում է նավթին էլեկտրական մեքենաներում: Լիթիումը կլինի Բոլիվիայի տնտեսության փրկօղակը և կարող է նրան վերածել ժամանակակից Սաուդյան Արաբիայի: Բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Բոլիվիայի կառավարությունը այն վաճառի «հատուցվող» գներով կամ որպես վերամշակված ապրանք, այլ ոչ թե որպես հումք ինչպես գաղութացված աֆրիկյան երկրները։  


Բոլիվիան, մյուս կողմից, BRICS-ի կողմնակից երկիր է և հավանաբար իր լիթիումի մեծ մասը կվաճառի Չինաստանին, որն այժմ շուկայի առաջատարն է վաճառվող էլեկտրական մեքենաների առումով:  


 Պետկ է նշել, որ իտարբերություն նախկին արևմտյան գաղութարարների, Չինաստանի մոտեցումը այլ է։ Նա վերամշակող գործարաններ է կառուցում այն վայրերում, որտեղից գնում է հումքը, և Բոլիվիայի կառավարությունը հիմա պետք է դա կազմակերպի Չինաստանի հետ:  


 Այժմ Չինաստանը էլեկտրական մեքենաների գործարաններ է կառուցում Բրազիլիայում և Մեքսիկայում, որպեսզի տիրի Հարավային և Հյուսիսային Ամերիկայի շուկաներին, ուստի այստեղից պարզ է, թե ինչու է նրանց պետք Բոլիվիան, որը կլինի ամերիկյան մայրցամաքի մարտկոցների հիմնական մատակարարը:  


 Դոնալդ Թրամփը իդեպ մի քանի ամիս առաջ ասել էր, որ Մեքսիկայում չինական ավտոգործարանները ԱՄՆ-ի ավտոարդյունաբերությանը արյունահեղություն կհասցնեն:  


 Այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչու է ԿՀՎ-ն փորձ է կատարել այդ գեներալի միջոցով հեղաշրջում կազմակերպել և տեղադրել մի խամաճիկ ռեժիմ ։  

Commentaires

Posts les plus consultés de ce blog

Սիոնիզմ և Պանթուրքիզմ

Վերջին իրադարձությունների մասին Հայաստանում