Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է:
Սկսած 19-րդ դարից,աշխատավոր կանանց պայքարը որը սկսվեց կապիտալիստական երկրներում «Հավասար վարձատրություն հավասար աշխատանքի դիմաց» կարգախոսով՝ դեռ մնում է արդիական ամբողջ աշխարհի համար։ Սոցիալիստ կանանց երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ՝ 1910 թվականին, Կոպենհագենում, Կլարա Ցետկինը կոչ է անում «բոլոր երկրների սոցիալիստ կանանց» ամեն տարի կազմակերպել Կանանց միջազգային օր։ Խորհրդային Միությունն առաջին երկիրն էր, որը մարտի 8-ը պաշտոնապես հռչակեց պետական տոն ։ Ներկա կապիտալիստական ճգնաժամի և ռեակցիոն ուժերի աճի ընթացքում, համաշխարհային մասշտաբով ընդգծվում են ճնշման երևույթները, որի զոհերից ամենախոցելիները՝ դա աշխատավոր դասակարգի կանայք են։ Իսկ այսպես կոչված «զարգացած» երկրներում, պետական ծախսերի սահմանափակումները զգալիորեն դժվարացնում են կանանց վիճակը, որոնք են օրինակ՝ միայնակ մայրերին տրամադրվող որոշակի օգնությունների վերացումը, սոցիալական հարմարությունների, մանկապարտեզների անբավարարությունը և ծննդատների փակումը: Սա նաև ուղեկցվում է 70-ականներին կանանց շահած իրավունքները հարցը կասկածի տակ դնելու բազմաթիվ փորձերով, ինչպիսիք են աբորտի իրավունքը և դրա փոխհատուցումը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս վայրենի կապիտալիստական հասարակարգի պարագայում, ականատեսը չդառնանք բուրժուական հին « ընտանեկան արժեքների» վերածննդին: Կապիտալիստական լծից ազատված նոր հասարակությունը կերաշխավորի կանանց տնտեսական անկախությունը՝ թեթևացնելով կանանց և տղամարդկանց գործունեությունը: Կանանց համար կապիտալի դիկտատուրայի վերացումը կնշանակի կենցաղային բոլոր սահմանափակումների, կաշկանդումների և ստրկության վերջ, քանի որ արտադրված հարստությունը կօգտագործվի կարիքները բավարարելու համար, մասնավորապես, հասարակության հոգսը երեխաների և դեռահասների նկատմամբ (բուժօգնություն, մանկապարտեզներ, դպրոցներ, հանգստյան կենտրոններ, բնակարաններ և այլն), ինչին մասամբ կարողացավ հասնել սոցիալիզմը Սովետական Միությունում։
Անսպառ պայքարի ոգի բոլորիս։ Մենք գիտենք, որ կանանց հարցը նույնպես ընդհանուր դասակարգային հարց է և կապված է նույն սոցիալական արմատների հետ։ Ուստի մեր ամուսինների և եղբայրների հետ ձեռք ձեռքի տված, ընդհանուր դասակարգային պայքարի միջոցով հասնենք մեր նպատակին, զերծ մնալով բուրժուական ֆեմինիզմից, որը չի պաշտպանում աշխատավոր կանանց շահերը։

Commentaires
Enregistrer un commentaire