Կապիտալի և Բնության հակասությունը

 



Իսլանդացի երգչուհի Բյորկը այժմ երգ է ներկայացնում իսպանական աստղ Ռոզալիայի հետ՝ պայքարելու սաղմոնի ինտենսիվ աճեցման դեմ։

Անցած մայիս ամսին զեկույց է հրապարակվել բաց ծովի մեջ ձկնաբուծարանների վերաբերյալ : Մենք չգիտեինք, թե ինչ է իրականում այս ձկնաբուծությունը, ինչ սարսափելի պայմաններում են ապրում այդ ձկները, ասում է երգչուհին։ Նրանք աճեցվում են երեք անգամ ավելի արագ, քան բնական ցիկլը, նրանցից 60%-ը այլանդակված է, որոնց մաշկը ընկնում է, և նրանցից 20%-ը մահանում է ցանցերի մեջ: Նրանք լողում են իրենց արտաթորանքների մեջ, նրանց վրա հաճախ միջատների համաճարակ է հայտնվում և այլ տարբեր հիվանդություններ, որոնց դեմ նրանց բուժում են հակաբիոտիկներով և երբեմն նաև թունավոր արտադրանքներով։ Սա ոչ միայն լուրջ ազդեցություն է ունենում ձկների վրա, այլև ֆյորդների շրջակա միջավայրի ողջ կյանքի վրա։

Բնապահպաններն իրենց մանր բուրժուական բնույթով չեն կարող հասկանալ Կապիտալի և Բնության հակասությունը։ Անցյալի դասերը քաղած կապիտալիստական ​​համակարգը, միլիոնավոր աշխատավորների դժգոհությունից խուսափելու համար պետք է կերակրի նրանց, բայց միայն ցածր գներով, և դա շատ պարզ պատճառով՝ հավելյալ արժեքի։ Քանի որ հավելյալ արժեքը աշխատանքի չվճարված մասն է, որը կազմում է կապիտալիստի շահույթը, աշխատավորների ճնշող մեծամասնությունը ստանում է խղճուկ աշխատավարձ, որը հազիվ է բավարարում գոյատևելու համար։ Իսկ միաժամանակ, այդ էժան սնունդ արտադրող ընկերությունները նույնպես պետք է իրենց հերթին շահույթ ստանան։

Այս ամենը արվում է աշխատավորների թիկունքին վրա և նրանց առողջության գնով։

Commentaires

Posts les plus consultés de ce blog

Սիոնիզմ և Պանթուրքիզմ

Վերջին իրադարձությունների մասին Հայաստանում

Իրավիճակը Բոլիվիայում և ինչու՞ է այնտեղ հեղաշրջման փորձ կատարվել