Հակամարտություն Էսսեկիբոյի տարածքի շուրջ
2023 թվականի դեկտեմբերի 3-ին Վենեսուելայում կայացած հանրաքվեն մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում։ Աշխարհն արթնացավ և հիշեց ոչ միայն Գայանանի նման երկրի գոյության մասին, այլև նրա և Վենեսուելայի միջև երկարատև հակամարտությունը։ Հակամարտություն Էսսեկիբոյի տարածքի շուրջ։
Հակամարտության պատմությունը սկսվում է գաղութատիրության դարաշրջանից՝ 19-րդ դարի առաջին քառորդում Վենեսուելան դարձավ Իսպանիայից անկախ հանրապետություն։ Շուտով ձևավորվեց Բրիտանական Գվիանայի գաղութը, բայց նրա արևմտյան սահմանը չսահմանազատվեց։ Այստեղից էլ ծագում է Վենեսուելայի և Բրիտանիայի, իսկ 1966 թվականից հետո Վենեսուելայի և անկախ Գայանայի միջև վեճը։ Վեճ, որտեղ որոշումները հիմնականում կայացվում էին ի օգուտ Բրիտանիայի։
2015 թվականին ամերիկյան ExxonMobil կորպորացիան Էսսեկիբո տարածաշրջանի մայրցամաքային ծանծաղուտում հայտնաբերել է նավթի մեծ հանքավայրեր։ Որից հետո, Գայանան սկսեց հանքարդյունաբերության թույլտվություններ տրամադրել արտասահմանյան կորպորացիաներին: Բացի ExxonMobil-ից, նավթագազային նախագծեր սկսեցին իրականացնել նաև ուրիշ ամերիկյան, ֆրանսիական, բրիտանական և այլ կորպորացիաներ։
ԱՄՆ-ի պատժամիջոցների ճնշման պատճառով Բոլիվարյան Հանրապետությունում նավթի արդյունահանումը նվազել է 2000-ականների սկզբի օրական գրեթե 3000000 բարելից, ներկայումս մինչեւ մոտ 700–800 հազ. Այստեղից ելնելով, մրցակցությունը հարեւան երկրի հետ բոլորովին ողջունելի չէր։
Այսպիսով, ո՞ւմ տարածքն է Էսսեկիբոն և կարո՞ղ է պատերազմ սպասվել։ Չնայած Վենեսուելայի բանակը տասնյակ անգամ գերազանցում է Գայանայի բանակին թե՛ քանակով, թե՛ զենքով, սակայն կասկածելի կլինի, որ Մադուրոյին ներեն նման արկածախնդրությունը։ Արտասահմանյան կապիտալը հենց այնպես չի զիջում իր դիրքերը, նա իր շահերը պաշտպանելու ուղիներ կգտնի։ Գործնականում Էսսեկիբոյի տարածքը արդեն դարձել է տերությունների գիշատիչ շահերի հերթական օբյեկտը։

Commentaires
Enregistrer un commentaire