Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանում

 


Վերջին շրջանում սոցցանցերի հայկական տիրույթում բուռն քննարկում են առաջացրել Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների թվի ավելացման մասին լուրերը:

Դիտարկենք մի քանի թվեր՝ Հայաստանում ծնելիության աճը այսօր բացասական է։ Միգրանտների արտահոսքը վերջին 10 ամիսների ընթացքում կազմել է ավելի քան 18 հազար մարդ, որոնցից 9 500-ը եկած ռուսներն եին։ Մեկնել են երկիրը նաև 25 000 Հայաստանի քաղաքացիներ։ Ավելի քան 14 000 Հնդկաստանի քաղաքացիներ եկել են Հայաստան փոխարինելու հեռացած հայերին և ռուսներին։

Հնդկաստանցիները Հայաստանում կատարում են հիմնականում ցածր աշխատանքներ՝ շինարարությունում որպես բանվոր, իսկ ծառայությունների, սպասարկման ոլորտում բեռնակրի, մաքրողի գործեր են անում։

Սոցիալական նոր խավ ստեղծելու այս փորձը, որոնց վիճակը շատ ավելի դժվար կլինի, քան տեղի աշխատավորների վիճակը, շատ է նման արևմտյան բուրժուական ժողովրդավարությունների մոդելին։ Եթե սկզբնական շրջանում նրանք օգտագործվում են որպես էժան աշխատուժ, հետագայում նրանց կդարձնեն երկրի բոլոր չարիքների աղբյուր։ Այս մեթոդն օգնում է իշխող դասակարգին շեղել ժողովրդի ուշադրությունը իրական պրոբլեմներից, սակայն Հայաստանի պայմաններում դա չի լուծի ոչ Արցախի կորստի խնդիրը, ոչ էլ թշնամու հնարավոր հարձակման վտանգը։

Commentaires

Posts les plus consultés de ce blog

Սիոնիզմ և Պանթուրքիզմ

Վերջին իրադարձությունների մասին Հայաստանում

Իրավիճակը Բոլիվիայում և ինչու՞ է այնտեղ հեղաշրջման փորձ կատարվել