Մոսկվայում կբացվի Հեյդար Ալիևի հուշարձանը

 


Խորհրդային Միության փլուզումից հետո, Ռուսաստանի իշխող կապիտալիստական դասը վարում է բոլորովին տարօրինակ և հակասական պատմական քաղաքականություն, հատկապես պատմական գործիչների հուշարձանների հաստատման կամ վերացման ոլորտում: Օրինակ, 2016 թվականի հունիսի 16-ին Սանկտ - Պետերբուրգում (Լենինգրադում) Ռուսաստանի իշխանությունները բացեցին հուշատախտակ ՝ ի պատիվ ֆաշիստ ֆինն գեներալ Կարլ Մանրհեյմի: Սակայն քաղաքի շատ բնակիչներին զայրացրել է Լենինգրադի շրջափակմանը մասնակցած ֆինն գեներալ ֆաշիստին ցուցաբերած նման պատիվը։ 2016 թվականի հոկտեմբերին քաղաքի իշխանությունները ստիպված էին ապամոնտաժել ֆաշիստ Մանրհեյմի հուշատախտակը:

 

Նույն անպատասխանատու մոտեցումն են ցուցաբերում Ռուսաստանի իշխանություններն արդեն Հ. Ալիևի արձանի բացման կապակցությամբ։ Դա կլինի Մոսկվայի հերթական սխալը, որն անտեսում է այն փաստը, որ Խորհրդային Միությունը Ադրբեջանում ճանաչվել է հանցավոր պետություն, իսկ Խորհրդային Ռուսաստանը ճանաչվել է թշնամի, որը ոչնչացրել է Ադրբեջանի անկախությունը, բռնակցել ու միացրել իրեն:

 

Հեյդար Ալիևի հուշարձանը կտեղադրվի Մուսլիմ Մագոմաևի պուրակում ՝ Ադրբեջանի դեսպանատան մոտ: Արարողությանը մասնակցել են Մոսկվայի քաղաքապետ Ս. Սաբյանինը, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռ. Ստարովոյտը, ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Վ. Սավելևը, "Ռուսական երկաթուղիներ" ընկերության գլխավոր տնօրեն Օ. Բելոզյորովը, Ադրբեջանի դեսպան Ռ. Մուստաֆաևը:

 

Հ. Ալիևի հուշարձանի տեղադրման հարցում իշխանությունների պաշտոնական հիմնավորումը հետևյալն է. սա հարգանքի և երախտագիտության տուրք է ՝ Բայկալ-Ամուրի երկաթուղային մայրուղու ստեղծման գործում ունեցած ներդրման համար:

 

Հետաքրքիր է, իսկ ի՞նչու Ռուսաստանում չեն բացվում խորհրդային շրջանի այլ պատմական գործիչների հուշարձաններ, որոնք պետությանը շատ ավելի օգուտ են բերել , քան ինչ-որ Հ.Ալիեւ։ Եթե Ռուսաստանի իշխանությունները հարգում են Հ.Ալիևի պատմական ներդրումը խորհրդային շրջանում, ապա ինչու չեն հարգում Ստալինի պատմական ներդրումը: Ստալինի հուշարձան չկա, քանի որ ռուսական իշխանությունները երկակի պատմական քաղաքականություն են վարում:

 

2001թ. մարտի 30-ին Ադրբեջանի նախագահ Հ. Ալիևի հրամանագրով մարտի 31-ը հայտարարվել է - "ադրբեջանցիների ցեղասպանության օր": Հրամանագիրը վկայակոչում է 1918թ. իրադարձությունները, երբ Բաքվի Կոմունայի ինտերնացիոնալ բրիգադները Բաքվում ճնշեցին մուսավաթական խռովությունը: Քանի որ Բաքվի Կոմունան ղեկավարում էր Ստեփան Շահումյանը, Հեյդար Ալիևը համարեց, որ հայերը կազմակերպել են ադրբեջանցիների "ցեղասպանությունը" :


Commentaires

Posts les plus consultés de ce blog

Սիոնիզմ և Պանթուրքիզմ

Վերջին իրադարձությունների մասին Հայաստանում

Իրավիճակը Բոլիվիայում և ինչու՞ է այնտեղ հեղաշրջման փորձ կատարվել