Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների գնահատականները Ֆրանսիայում:


 

Որոտային ցնցում հնչեց Ֆրանսիայում այս կիրակի՝ հունիսի 9-ին, Եվրախորհրդարանի ընտրությունների ավարտին։ Անմիջապես հետո, Էմանուել Մակրոնը հեռուստատեսային իր ելույթում հայտարարեց Ազգային ժողովը ցրելու իր որոշման մասին, ընտրություններում նախագահական մեծամասնության ջախջախիչ պարտությունից հետո։

 

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների գնահատականները ցույց են տալիս ծայրահեղ աջ ուժերի մեծ աճ, ներառյալ "Ազգային միավորումի" ակնառու արդյունքը, որը ստացել է ձայների 31,5%-ը, նախագահական ճամբարի կրկնակինը, որի ցուցակը ստացել է ձայների ընդամենը 14,5%-ը։
Ի՞նչ է սա նշանակում և ինչ եզրակացություններ կարելի է անել։

📌Նախ, դա ամբողջ ֆրանսիական ձախերի ձախողումն է, որոնք ավանդաբար պետք է պաշտպանեն աշխատավոր տարբեր շերտերի շահերը, բայց որոնք ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց անկարողությունը՝ հեռու լինելով ժողովրդի առօրյա մտահոգումներից, և որնք այժմ ընկղմված են ինտերսեկցիոնալիզմի, էկոլոգիզմի և հակա-արակսն ֆեմինիզմի մեջ։ 

📌Այս դատարկ քաղաքական տարածքը հեշտությամբ շահվեց պոպուլիստների կողմից, ովքեր գտան ինչպես խոսել ժողովրդի իրական մտահոգությունների մասին, առանց երբևէ կասկածի տակ դնելու պրոբլեմների իրական աղբյուրը, որն ջախջախիչ անկում ապրող կապիտալիստական ​​համակարգն է:

📌Ընտրութունների արդյունքների հրապարակումից հետո նախագահ էմանյուել Մակրոնը հայտարարեց Ազգային ժողովը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին։ Դա քաղաքական մի խորամանկ հնարք է, քանի որ նա հիանալի պատկերացնում է, որ եթե այս անգամ ծայրահեղ աջերը հաղթեն, նրանք ոչ մի դեպքում չեն կարողանա կարգավորել իրավիճակը և կկորցնեն իրենց հանրաճանաչությունը, ինչը թույլ կտա Մակրոնի կուսակցությանը նորից ուժի մեջ մտնել հաջորդ նախագահական ընտրություններում։


Commentaires

Posts les plus consultés de ce blog

Սիոնիզմ և Պանթուրքիզմ

Վերջին իրադարձությունների մասին Հայաստանում

Իրավիճակը Բոլիվիայում և ինչու՞ է այնտեղ հեղաշրջման փորձ կատարվել