Մոնոքաղաքները՝ որպես Հայկական Սոցիալիստական Հանրապետության արդյունավետ տնտեսության ձև

 



Մոնոքաղաքը- բնակավայր է, որտեղ գործում է խոշոր ձեռնարկություն, որի շնորհիվ քաղաքի բնակչության մեծամասնությունը ապահովվում է աշխատանքով: Բնակավայրի մոնոներկայացումը արտադրության կազմակերպման արդյունավետ ձևերից մեկն է , հետևաբար մոնոքաղաքի ձևերը բավականին տարածված են։


Արևմտյան երկրներում մոնոքաղաքը կոչվում է company towns (գործարանային քաղաքներ): Տնտեսական գրականության մեջ կան նաև անվանումներ (կոմբինատ քաղաք), factory town (գործարանային քաղաք), single industry town (մեկ արդյունաբերության քաղաք): Բայց առավել հաճախ տերմինը օգտագործվում է նախկին ԽՍՀՄ տարածքում տեղակայված քաղաքների հետ կապված:


Խորհրդային Հայաստանը ուներ 37 վարչատարածքային շրջան, համապատասխանաբար յուրաքանչյուր շրջան ուներ իր շրջկենտրոնը։ Իշխանությունների սոցիալիստական քաղաքականությունը ուղղված էր բնակչության անհրաժեշտ կարիքների բավարարմանը, առաջին հերթին աշխատանքով: Այսպիսով, 10 հազարից մինչեւ 50 հազար բնակչություն ունեցող շրջկենտրոնների համար կային մի քանի խոշոր ձեռնարկություններ, որոնք աշխատանքով ապահովում էին այդ շրջկենտրոնների հիմնական բնակչությանը: Դրանք տարբեր արդյունաբերական ճյուղեր էին ՝ սկսած թեթև արդյունաբերությունից մինչև ծանր արդյունաբերություն ՝ տեքստիլ, քիմիական, շինարարական, սննդի և այլն: ։ Տնտեսության սոցիալիստական համակարգի շնորհիվ, Հայաստանում գործազրկություն չկար, և երկիրը ակտիվորեն զարգանում էր, երկրի բնակչությունը մոտենում էր արդեն 4 միլիոնի:


Ամեն ինչ փոխվեց դեպի վատը, երբ Հայաստանը վերածեցին կապիտալիստական երկրի։ Կատարելով Վաշինգտոնյան իրենց հովանավորների հրահանգները ՝ Հայաստանի իշխանությունները 33 տարի անընդմեջ վարում են հանրապետության ապաինդուստրիալացման քաղաքականությունը։ Երկիրը բաժանվել է 10 տարածքային-վարչական մարզերի, քրեական հանցավոր ճանապարհով իրականացվել է պետական ձեռնարկությունների և տարբեր օբյեկտների սեփականաշնորհում, ձեռնարկությունների և կոլեկտիվ տնտեսությունների մեծ մասը փակվել և ավերվել է: Տնտեսության կապիտալիստական համակարգը, հանգեցրել է բնակչության զանգվածային արտագաղթի: Այս բոլոր 37 շրջկենտրոնները, որոնք Խորհրդային Հայաստանի օրոք եղել են քաղաքներ, կապիտալիստների կառավարման տարիներին վերածվել են գյուղերի: Եթե աշխատանք չկա, ապա բնակչությունը սկսում է արտագաղթել, համապատասխանաբար կարիք չկա շահագործել դպրոցներ, հիվանդանոցներ, թանգարաններ, մանկապարտեզներ, առևտրի կենտրոններ, հրշեջ կայաններ, ոստիկանական բաժանմունքներ, սպորտային կենտրոններ, բնակչության կարիքների սպասարկման տարբեր օբյեկտներ և այլն.... Կարճ ասած ՝ կապիտալիզմը ժանտախտի պես, Հայաստանը ամայացրեց: Պաշտոնական տվյալներով կապիտալիստական Հայաստանի բնակչությունը կազմում է 2 մլն, ոչ պաշտոնական տվյալներով ՝ մոտ 1,5 մլն: Արտագաղթի շարունակումը, բնակչության ծերացումը, պակիստանցիների և հնդիկների հոսքը, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։... Այստեղ ընտրությունը մեկն է ՝ կամ կապիտալիստական մահ, կամ սոցիալիստական կյանք:


Այդ պատճառով Հայկական Հանրապետությունում, որը զարգանալու է սոցիալիստական ճանապարհով, արդիական է լինելու մոնոքաղաքների թեման: Այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Սպիտակը, Արթիկը, Տաշիրը, Ստեփանավանը, Ապարանը, Արարատը, Վեդին, Սիսիանը, Մեղրին և այլն, սկզբնական շրջանում պետք է ունենան խոշոր ձեռնարկություններ։ Եվ դա պետք է իրականացնի պետությունը ՝ ըստ իր սոցիալիստական տնտեսության ։ Հետագայում, բնակչության, շուկաների, կադրերի և տնտեսական ներուժի աճով, այդ ձեռնարկությունները, ըստ պլանի, պետք է ավելանան։ Մարդիկ մարզերում, Հայաստանի սովորական աշխատասեր մարդիկ հոգնել են Կարեն Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, հայատյաց Փաշինյանին խնդրելուց, որպեսզի պետությունը գոնե ինչ-որ ձեռնարկություն բացի ։ Ի պատասխան ՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ կապիտալիստական պետությունը պարտավոր չէ բնակչությանը աշխատանքի տեղավորման գործարաններ բացել, դրանով զբաղվում է մասնավոր բիզնեսը: Սակայն մասնավոր բիզնեսն էլ չի շտապում նոր աշխատատեղեր բացել, ընդհակառակը, շատ կապիտալիստներ հանուն իրենց շահույթի, պարզապես որոշել են հայ աշխատողներին փոխարինել էժան պակիստանցի միգրանտներով ։ Այդ դեպքում, պետք է կապիտալիստական պետությունը իր մասնավոր բիզնեսի հետ միասին գրողի ծոցն ուղարկել, քանի որ նրանք չեն կատարում նույնիսկ իրենց կապիտալիստական գործառույթները:

Ռ. Տեր - Հարությունյան քաղաքագետ


Commentaires

Posts les plus consultés de ce blog

Սիոնիզմ և Պանթուրքիզմ

Վերջին իրադարձությունների մասին Հայաստանում

Իրավիճակը Բոլիվիայում և ինչու՞ է այնտեղ հեղաշրջման փորձ կատարվել